ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հայաստանում աճել է գորգերի և տրիկոտաժեղենի արտադրությունը

Հայաստանում աճել է գորգերի և տրիկոտաժեղենի արտադրությունը
04.11.2013 | 01:50

Հայաստանի Հանրապետությունում գորգերի և գորգեղենի արտադրության ծավալներն այս տարվա հունվար սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ, իսկ գուլպեղենինը` 2,3: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, առաջին ինը ամիսներին մեր երկրում արտադրվել են 20 տոննա գորգեր և գորգեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,8 տոննայի դիմաց:

Այս տարվա առաջին ինը ամիսներին 2012թ նույն ժամանկահատվածի համեմատ տրիկոտաժեղենի արտադրության ծավալն ավելացել է 16,8 տոկոսով և կազմել 1 միլիոն 615 հազար 300 հատ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 4 մլն 23 հազար 800 զույգ գուլպեղեն` անցյալ տարվա նույն ժամնակահատվածի 1 մլն 777 հազ

Դիտվել է՝ 3548

Մեկնաբանություններ