Բարի տարեդարձ, Կարմեն ջան
											
													30.06.2020 | 00:02
						Այս հոբելյանը քեզ հետ և՛ ունի, և՛ չունի կապ:
Կապ ունի այնքանով, որ տարիներն անխնա անցնում են, ժամանակն էլ, անկանգ ու անտարբեր, իր տիեզերածիր ճամփով է գնում:
 
Չունի կապ այնքանով, որ դու այն բացառիկներից ես, ովքեր ժամանակից դուրս տեսնելու և զգալու վերերկրային կարողություն ունեն՝ օրվա զարկերակը շոշափելով հանդերձ: 
Ժամանակային այս երկու սկիզբն էլ դու քո մեջ ես կրում, մեկ ի ցույց դնելով քեզ որպես խոհուն ու իմաստնացած, մեկ՝ ջահելից էլ ջահել, թռվռան-լուսավոր էություն:
Մենք էլ քեզ սիրում ու գնահատում ենք  հենց այդպիսին՝ քաղաքական գործիչների ահ ու սարսափ ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ և մեր միլիոն տարվա ընկեր Կարմենչո:
Ծնունդդ շնորհավոր:
						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ