ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Հանրային վերահսկողություն և աուդիտ

Հանրային վերահսկողություն և աուդիտ
07.11.2024 | 13:10

Քաղաքային տրանսպորտում նորամուծությունների ֆոնին նկատվում է մի օրինաչափություն, որը բավականին խոր արմատներով կապված է ազգի ներանձնային շփման մշակույթի հետ։

Վճարման տերմինալներով անհաջող վճարում կատարող ուղևորին սկսում են բոլորը հետևել և կարծես սպասում են, որպեսզի և ոչ մեկը անվճար չօգտվի հանրային տրանսպորտից։ Առավել անհաջողակներին և պարզապես վճարումից խուսափողներին սպասում է խուլ, բայց ընդհանուր պարսավանքը։

Այո՛, այդ ամենը վկայում է, որ մեր քաղաքացին պահանջատեր է սոցիալական հարցերում և չի հանդուրժում որևէ կամայական կամ ոչ օրինական մոտեցում։

Այս իմաստով սակայն կա մի բայց։ Որքանո՞վ են պատճառաբանված 2025 թվականի հունվարի մեկից սպասվող և ազդարարված թանկացումները, երբ ուղեվարձը կազմելու է 300 դրամ։

Կա՞ արդյոք մեկ անձի փոխադրման ինքնարժեքի ուսումնասիրություն և կամ անկախ աուդիտ փորձաքննություն: Կարծում եմ` «ասեք,կանենք» գոռոցներով մայրաքաղաքի օդը տատանողները, առնվազն պետք է հետաձգեն ուղևարձի թանկացումը և հրավիրեն անկախ աուդիտ։

Հատկապես խորհրդանշական է, այն փաստը որ ընտրություններից առաջ «ասեք կանենք» ճչացողների մի խումբ ներկայումս կալանավորված է, բազմաթիվ յուրացումների և այլ հանցագործ արարքների հոդվածներով: Հարգելի երևանցիներ, պատրաստվեք մինչև վերջ, մինչև հաղթանակ, պաշտպանելու ձեր գումարները։

Ի միջի այլոց Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունները համակարգել և համակարգում է մի երիտասարդ չինովնիկ, ով և ոչ մեկ օր չի աշխատել տրանսպորտային համակարգում, և չունի մասնագիտական որակներ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2744

Մեկնաբանություններ