ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

Ինչո՞վ է Նոր Հայաստանը տարբերվում խորհրդային տրակտորից:

Ինչո՞վ է Նոր Հայաստանը տարբերվում խորհրդային տրակտորից:
06.07.2025 | 12:09

Նկարում պատկերված տրակտորն արտադրվել է խորհրդային տարիներին:

Վերջինս «տեսել» է Բրեժնևին, Դեմիրճյան Կարենին, Տեր-Պետրոսյան Լևոնին, Քոչարյան Ռոբերտին, Սարգսյան Սերժին:

Փաշինյան Նիկոլի օրոք տրակտորին մտցրին գետը և... վերջ:

Վերջին տարիներին նա «ապրում է» գետում և այլևս ոչ մեկին չի տեսնի:

Տրակտորը շատ նման է Նոր Հայաստանին:

Չմոռանամ. 21-րդ դար, 2025 թիվ, Նոր Հայաստան, Երևան, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների մոտակայք, Գետառ գետ:

Չգիտեմ էլ ում դիմեմ:

Երևանի քաղաքապետարանի հետ ուղիղ փոխկապակցված անձինք, «Օպել»-ների վարորդներին «համբալ» անվանելու փոխարեն, ավելի լավ չէ՞ տրակտորը գետից հանեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3103

Մեկնաբանություններ