ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Սրբության խորհուրդն արհամարհողը խոսում է սրբությունից

Սրբության խորհուրդն արհամարհողը խոսում է սրբությունից
09.07.2025 | 16:02

Հիմնարար փոփոխությունների ժամանակը

Մտածում եմ՝ ինչո՞ւ մեզ մոտ բանական քննարկումներ չեն լինում, և չեն քննարկվում ազգի մոտ ու հեռու ապագային վերաբերող հարցեր։ Մինչդեռ դատավճռի նման հնչող կարծիքներ՝ ինչքան ասես։ Սրբության խորհուրդը չիմացողը կամ նույնիսկ արհամարհողը խոսում է սրբությունից, ձեռնադրման հոգևոր խորհուրդը չիմացողը՝ հրաժարականից, կյանքում անաղարտության խորհուրդը չիմացողն ու չպահպանողը՝ բարոյականությունից, և այսպես շարունակ։ Իսկ փորձագետները դարձել են տարբեր պետությունների շահերի պաշտպաններ կամ փնովողներ, բայց աշխարհի այս խայտառակ իրողության պարագայում ոչ ոք չի խոստովանում, որ ինչ-որ հարցում սխալվել է։ Ցավոք, ժողովրդավարության անվան տակ պատերազմում են ու սպանում անմեղ մարդկանց, և ոչ ոք պատասխան չի տալիս դրա համար։ Եվրոպան, ազատվելով մի բռնակալից, նրան համարժեք մեկ այլ բռնակալի քարտեզներով է առաջնորդվում, և դեռ ավելին՝ մարդասպանների ու ատելություն քարոզողների հետ բանակցում է կեղծ խաղաղության օրակարգերի շուրջ:

Աշխարհն իրոք կարիք ունի հիմնարար փոփոխությունների՝ իրական ժողովրդավարության ճանապարհով, վերանայելով հին մոտեցումները, տարբեր ազգերի ու մշակույթների բերելով նոր համագործակցային զարգացման ու ներդաշնակման համընդհանրական համակարգի: Իսկ մենք, քնած ուղտի ականջում, տունտունիկ ենք խաղում։ Մինչդեռ հարկավոր է համահայկական համախմբում մեր ազգային ինքնության շուրջը՝ նրա պահպանման ու զարգացման, այս նոր աշխարհում մեր տեղն ու դերը հաստատելու համար:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 8975

Մեկնաբանություններ