ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Գիտաժողով-դպրոցը մեկ հարկի տակ կհամախմբի կայացած մասնագետներին և երիտասարդներին

Գիտաժողով-դպրոցը մեկ հարկի տակ կհամախմբի կայացած մասնագետներին և երիտասարդներին
11.12.2020 | 12:49

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դեկտեմբերի 11-13-ը, համախմբելով գիտության տարբեր բնագավառների ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ հետազոտողների, գիտնականների, ասպիրանտների և մագիստրանտների, կազմակերպում է «Ապագայի Հայաստան» երիտասարդ գիտնականների գիտաժողով-դպրոց: Ծրագիրը Գիտ. կոմիտեի աջակցությամբ նախատեսված է եղել իրականացնել դեռ մարտ ամսին, սակայն համավարակի և երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով հետաձգվել է: Նախատեսվող գիտաժողով-դպրոցի ընթացքում զեկուցումներով հանդես կգան դասախոսներ, ասպիրանտներ ու մագիստրոսներ, գիտության տարբեր ոլորտներում կայացած գիտնականներ:Գիտաժողով-դպրոցը մասամբ հեռավար է անցկացվելու՝ հնարավորություն ընձեռելով բազմաթիվ հետաքրքրվողների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, մասնակցելու աշխատանքներին: Գիտաժողով-դպրոցը միտված է մեկ հարկի տակ համախմբելու երիտասարդներին ու կայացած մասնագետներին, որոնք հնարավորություն կունենան հագեցած օրակարգով բովանդակալից ու թիմային քննարկումներ կազմակերպել՝ ուղենշելով երկրի գիտական հնարավորություններն ու գիտական միտքը: Գիտաժողովի բացումը կկայանա դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում:

«Մենք հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի փորձառու գիտնականները կարողանան իրենց գիտելիքները հաղորդել երիտասարդ սերնդին»,- ասում է կազմկոմիտեի անդամ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը: Համաճարակային իրավիճակից ելնելով՝ գիտաժողով-դպրոցն իր աշխատանքները կշարունակի փոքր խմբով՝ դեմ առ դեմ ձևաչափով:

Դիտվել է՝ 10098

Մեկնաբանություններ