Մինչև հիմա հայ դպրոցի նպատակը եղել է Հայոց ազգային արժեքների, ինքնության և անցյալի հայրենասիրական ավանդույթներով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության ապահովումը։
նիկոլ փաշինյանը դա համարում է արխայիկ մոտեցում։ Հայտարարելով, թե` կրթությունը նորաձև է, նա կատարում է կտրուկ շրջադարձ, որը ուղիղ հակառակն է մեր դավանած արժեքների։
Եվ ի՞նչ...
Պարզվում է, որ պարտվելը նույնքան խրախուսելի է, որքան հաղթելը, դեռ ավելին, այն դուռ է բացում իրական և իսկական պետության համար, նա հայրենասիրությանը հակադրում է դավաճանությունը, որպես պետության անվտանգության հուսալի երաշխիք, նա պետական սահմաններից և ինքնության արխետիպերից նահանջը դիտարկում է, որպես խաղաղության ապահովման միջոց` խաղաղությունը համարելով ոչ այնքան Աստծո, այլ իր` անձամբ իր շնորհը և դեռ ավելին, փորձում է նսեմացնել բանակի գործոնը պետության անվտանգության ապահովման գործում, նա ՔՊ֊ական արշավանք է սկսում ազգային խորհրդանիշերի դեմ, նա իսպառ անտեսում է թշնամու գործոնը պետական հարաբերություններում` իրական վտանգը տեսնելով առավել շատ ընդդիմադիր դաշտում, քան պետական սահմաններից դուրս, նա խաղաղության անվան տակ փորձում է ստեղծել մի պետական համակարգ` անուն հնչեցնելով, որպես Չորորդ Հանրապետություն` հեռանկարում ունենալով այնպիսի Սահմանադրություն, որը օրենսդրորեն ավելի հաճո է Թուրքիային և Ադրբեջանին, քան բուն հայ ժողովրդին։
Իսկ մենք տկարամտորեն հեգնում ենք, թե ո՞նց կարող է լինել` «Կրթությունը նորաձև»...
Ի՞նչ է, նա չգիտե՞ր այդ մասին...
Այս կարգախոսը խորիմաստ է, քան մենք կարծում ենք։ Սա հրեից փեսայի և իր իսկ տիկնոջ համար մի իսկական գյուտ է։
Մեր գյուղում ասում են, թամամ խոսքը իշին են ասում։ Առայժմ ՔՊ֊ական վարչապետը մեզ խնայում է։
Հո չպիտի կանգներ ու ամբողջ բողազով գոռար.
- Ով հայ ժողովուրդ, խաբարդա` մենք գնում ենք դեպի թուրքացում...
Հայոց դպրանոցում այսպիսի կոչ եղե՞լ է... Չեղա՞վ, որ իսկապես, նիկոլական կրթությունը նորաձև է։
Դրան արգելք է հանդիսացել և հանդիսանում է Հայոց ազգային հենասյուններից մեկը` տերունական դավանանքը և քրիստոնեական հավատքը։ Չորորդ Հանրապետությանը նոր հավատք է պետք։
Ահա նոր Հայաստանի հավատո հանգանակը` ՆԻԿՈԼԻ ՆԿԱՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՂՔԻՆ։
Սովորաբար հայ քրիստոնյան կծքի վրա, սրտի մոտ կրում է Սուրբ Ավետարանը։
Նիկոլի կրծքին, սրտին մոտ, սրտին մերձ Էրդողանի գիրքն է, որպես ուղեցույց հավերժ խաղաղության, նոր պետության, նոր հավատի և հայությունից անդին, իբրև փյունիկ թռչուն վեր հառնված նորաթուխ ազգի։ Ականջից ականջ նիկոլի լայն ժպիտն է։
Վարչապետը երկունքի մեջ է` երկիր ու երկինք իրար է խառնել.
Եվ երկնում է երկիրը, և երկնում է երկինքը և երկնում է ծովը ծիրանի և ի ծովույն վազեր խարտեաշ պատանեկիկ...
Դա դեռ վաղ էր, երբ իջևանատան անմեղ պատանեկիկը ոչ բեղ ուներ և ոչ էլ մորուս...
Հիմա նա բեղ ու մորոքով օծված անմռունչ այր է, որպես Աստծո պատիժ, վերից մեզ իջեցված` Ազգի պապա։
29․09․2025
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ