Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Մի երկու միամիտ հարց

Մի երկու միամիտ հարց
30.06.2025 | 18:26

Աշխարհքովը մեկ քանի՞ կառույց (կազմակերպություն) գիտեք, որ անընդհատ գոյություն ունի արդեն 1724 տարի։

Ու գոյություն ունի, չնայած պարսկական, արաբական, բյուզանդական, մոնղոլական, սելջկական, օսմանական, թուրքական, մի հատ էլ՝ պարսկական, ապա նաև՝ ռուսական (ցարական), անգամ՝ կոմունիստ-բոլշևիկական ճնշումներին, նվաճումներին, ավերումներին, ջարդերին, կոտորածներին, բռնազավթումներին, արգելումներին դիմակայելլով...

Գոյություն ունի՝ պահպանելով յուր հինավուրց ծիսակարգն ու ավանդույթները, ստեղծելով, պահպանելով ու զարգացնելով Հայ գրերը, գրականությունը, մշակույթը, արվեստը, մանրանկաչությունը, դպրությունը, երաժշտությունը, գիտությունը, գրահրատարակչությունը, դպրոցը... ազգայինը։

Ու մի ինչորյեսիմինչ, որքան էլ իրեն հրեշ կարծի ու կարծեք, այս ապառաժի վրա իր անլվա մագիլներն է ջարդելու...

Վառ պահեք, սիրելիներս, ձեր հոգու խորքի մանանեխահատիկ հավատը, հենվեք ձեր սրտաբաբախի հետ տրոփող հույսի հյուլեին, բորբոք պահեք ձեր արիական ոգու կայծը, ու չ-արը ընկրկելու է մեր միասնական կամքի առաջ։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Գծանկարը՝ Լևոն ԼԱՃԻԿՅԱՆԻ

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ