ՄԱԿ-ից տպավորությունը տխուր էր. անիմաստ մի Հայաստան, որը, հայտարարելով՝ ես հանձնվել եմ, չկամ, պարզում է սպիտակ դրոշ, որի վրա բոլորը թքած ունեն։ Չի ձևակերպում որևէ քաղաքական հարցադրում, ցույց չի տալիս իր հետ կատարվածի հանդեպ որևէ ընդվզում. աշխարհն ընդամենը արձանագրում է, որ տվյալ պետությունն ասելիք չունի։
Փոխարենը՝ քաղաքական հայտարարություն արվեց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ և հետո։ Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գնում է դեպի թուրքական ազդեցության գոտի։ Ընդ որում, այստեղից էլ դեռ դրական պատասխան չկա։
Ամենավատը, սակայն ,սա չէ
Եթե Հայաստանում կա սոցիալական շերտ, որը նրան կարող է ասել «մեծարգո», ապա նա էլ ունի բարոյական իրավունք՝ գտնելու իր «մեծարգոյին»։ Ստացվում է, որ Էրդողանը, հանձինս «մեծարգոների» շերտի, Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը։ Արդյոք դա այդպե՞ս է։
Եվ ինչո՞վ է սրան հակազդում մնացյալ Հայաստանը։ Հանրային մոլորվածություն, սպառված ու որևէ լուրջ բանի անունակ քաղաքական վերնախավ։
Նյու Յորքում հրապարակայնացվեց շատ վտանգավոր սցենար։ Ինչպե՞ս է դրան հակազդում հայաստանյան քաղաքական-հանրային վերնախավը։ Ոչնչով։ Հետևաբար, ամենավտանգավորը ոչ թե Նյու Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը։
Սրա մասին ընդունված չէ խոսել, որովհետև շատերը դա անձնապես իրենց են վերագրում կամ շատերն ինտեգրված են այս կամ այն ձևաչափում ու հայավարի լռում են։ Բայց պրոբլեմը հենց սրա մեջ է, իսկ նժարին մեր պետությունն է։
Գործող վերնախավը, որը պետք է լիներ հակակշիռ՝ «մեծարգո» ասող շերտին, նույնիսկ չի կարողանում լայն հասարակությանը պարզ ներկայացնել, թե ի´նչ է սպասվում Հայաստանին և բոլորիս։ Սա պետք է անել ոչ թե ոտանավորի կամ հայհոյանքի ձևով, այլ՝ ռացիոնալ սցենարների, և լուծումներն էլ, դեմն առնելն էլ պետք է լինեն հստակ ծրագրերի տ