Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եթե մինչ այժմ մեր պայքարը Նիկոլի իշխանության դեմ էր, հիմա արդեն պետության դեմ է

Եթե մինչ այժմ մեր պայքարը Նիկոլի իշխանության դեմ էր, հիմա արդեն պետության դեմ է
20.08.2025 | 13:03

Օգոստոսի 18-ի ուղերձի մասով շատ չխորացա, բայց ես չեմ կարող Արցախը մոռանալ ու դուք էլ չեք կարող, տո էն կինն էլ, ով Նիկոլի պատի տակ գրում է «նիկո՜լ խաղաղասեր» ինքն էլ։

Հիմա մի քիչ հանգամանալից։

ՈՒղերձից հետո, ՀՀ բնակչության մի զգալի հատվածը դառնում է դիսիդենտ։

Այսինքն պետական մոտեցումից դուրս կամ դեմ:

Այսինքն դիսիդենտ (այլախոհ):

Այսինքն, եթե մինչ այժմ մեր պայքարը Նիկոլի իշխանության դեմ էր, հիմա արդեն պետության դեմ է (չխառնել պետությունը երկրի՝ մեր բնօրրանի հետ):

Այսինքն, ես Արցախ ասելով դեմ եմ պետությանը։

Չգիտեմ, թե ով ինչքան հասկացավ կամ պատկերացրեց գրածը, բայց փաստն այն է, որ մտնում ենք մի հանգրվան, որտեղ արդեն հետադարձ չկա։

Իսկ հիմա դրա հետևանքներից ամենակարևորը։

Վերջապես այսօր արդեն (ուղերձից հետո), ընդդիմություն կամ այլոք, որևէ մեկի պայքարը գոյաբանական է։

Իսկ գոյաբանական պայքար ասածը միավորելու է շատերին։

Այսինքն, երեկվանից առավել քան փոխվել է ՀՀ քաղաքական և հանրային դաշտի կոնֆիգուրացիան ու փոխվել է այն կարգի, որ եթե էսքանից հետո ընդդիմադիր ներկայացնողը վախենա Արցախ բառը գոռալ, ուրեմն ընդմիշտ մնալու է Արցախի փլատակների տակ։

Այսինքն իրավիճակն արմատապես սրվել է ու բանը բանից անցել։

Իսկ թե ի՞նչ կլինի հետո...

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ.Գ.

Վերջապես մարեցին հին հույսերը, թե Նիկոլը մի շաբաթից կգնա կամ էս է՝ հրաժարական կտա ու վերջապես ընդդիմությունը կամ իշխանության վարած քաղաքականությանը դեմ հանրությունը պիտի վերանայի իր ներուժը և արդեն անի բացառապես տրամաբանված, ոչ երկդիմի քայլեր։

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ