Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ռուսական գազի վերադարձը․ Մոսկվան շրջանցում է Բաքվին Վրաստանի շուկայում, Երևանը՝ ցանկանում ադրբեջանական գազ ներկրել

Ռուսական գազի վերադարձը․ Մոսկվան շրջանցում է Բաքվին Վրաստանի շուկայում, Երևանը՝ ցանկանում ադրբեջանական գազ ներկրել
06.05.2025 | 21:50

2025 թ․ առաջին եռամսյակում Վրաստան ներմուծվող ռուսական գազի ծավալը գերազանցել է ադրբեջանականի ցուցանիշը՝ առաջին անգամ վերջին 18 տարվա ընթացքում: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում երկրում գազի ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է 183,048 մլն դոլար, որից 100,647 մլն դոլարը (55%) բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ 82,401 մլն-ը՝ Ադրբեջանին (45%)։

Տարիներ շարունակ Ադրբեջանը դիտարկվել է Վրաստանի գազային հիմնական գործընկերը, հատկապես Հարավկովկասյան գազատարի (SCP) գործարկումից ի վեր։ Սակայն ներկայիս տվյալները վկայում են փոփոխվող մատակարարման լոգիստիկայի և գեոտնտեսական ուղեգծի մասին։ Թբիլիսին, կարծես թե, վերանայում է իր էներգետիկ ու գեոքաղաքական ռազմավարական հաշվարկները՝ առավել բազմավեկտոր և դիվերսիֆիկացված մոդելի օգտին։ Թուրքական կապիտալի համար վերջին շրջանում ստեղծվող անհարմարությունները դրա կարևոր դրսևորումներից են:

Այս գործընթացի ֆոնին ուշագրավ են Երևանի հայտարարությունները՝ ադրբեջանական գազի հնարավոր ներմուծման շուրջ։ Մինչ տարածաշրջանում սկսում է ձևավորվել գոետնտեսական նոր ճարտարապետություն՝ հիմնված ինչպես շուկայական տրամաբանության, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական ճնշումների հավասարակշռման վրա, պաշտոնական Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը պարզապես դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից։

Վերադառնալով Վրաստանի օրինակի դիտարկմանը՝ նկատում ենք ոչ թե պարզապես գազի ներմուծման ծավալների փոփոխություն, այլև ավելի խորքային՝ աշխարհաքաղաքական վերաձևավորման միտում։ Ռուսական գազի գերիշխող դիրքը կարող է պայմանավորված լինել ոչ միայն գների մրցունակությամբ, այլև մատակարարման հարաբերական կայունությամբ՝ տարածաշրջանի հաղորդակցային ենթակառուցվածքներում աճող անորոշության պայմաններում։

Միաժամանակ, սա կարող է վկայել նաև Ադրբեջանում առկա ռեսուրսային բազայի խնդրի մասին: Արդեն 2027-ին Բաքուն կանգնելու է լուրջ խնդրի առաջ՝ պայմանավորված եվրոպական շուկա գազի արտահանումը կրկնապատկելու պարտավորվածությամբ: Իսկ քանի որ «Անդրկասպյան գազամուղ» նախագիծը դժվար թե առաջիկայում կյանքի կոչվի, Ադրբեջանը ստիպված է լինելու Եվրոպայում իր դիրքերը ապահովելու համար նվազեցնել արտահանման ծավալներն այլ ուղղություններով:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 8822

Մեկնաբանություններ