-
22.09.2020|
22:07
Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» ու ՀՅԴ-ն հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրել։
-
-
22.09.2020|
16:03
ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել՝ կմիանա «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ հանրահավաքին, թե ոչ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-
21.09.2020|
13:38
«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է աշխարհի բոլոր հայերի ամենակարևոր ու գլխավոր տոնը՝ Անկախության օրը: Բոլոր ազգերն ունեն իրենց անկախության օրը, բայց մերը ոչ միայն տոն է, այլև՝ պատմության ու ապագայի միասնության խորհրդանիշ:
-
18.09.2020|
00:54
Խորհրդարանն ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծեց ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը և դրանից բխող այլ հարցեր։
-
18.09.2020|
00:47
«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին անվստահություն հայտնելու գործընթացի ժամանակ խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» արձագանքն ու պահվածքը, Նիկոլ Փաշինյանի ասած, եղկելի էր: Իշխանության եկածները, որ իրենց հռչակել են սիրո և հանդուժողականության մթնոլորտի տարածողներ ու քարոզիչեր, չեն հաշտվում են ցանկացած քննադատության հետ:
-
18.09.2020|
00:41
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են արձանագրում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը նրան սեփական «մարմնով» ծածկեց՝ հայտարարելով, թե ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, հիմա, սակայն, լռում է։
-
18.09.2020|
00:23
Իշխող ուժն Ազգային ժողովում ապացուցեց, որ արդեն վաղուց կտրվել է հանրությունից, ժողովրդից ու, առհասարակ, իրականությունից, այլևս հակված չէ լսելու քաղաքացու ձայնը. ԱԺ-ում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացի հարցի քվեարկության ավարտից հետո «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ:
-
15.09.2020|
01:19
Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի Ազգային ժողովի թե՛ ներսից, թե՛ դրսից: Պառլամենտում Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելուն զուգահեռ՝ լուսավորականներն ԱԺ բակում հանրահավաք կանցկացնեն:
-
15.09.2020|
00:50
Վերջին շրջանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համակիրների հետ հանդիպումների շարք է սկսել, նրա գործունեության, հանդիպումների մասին էլ գրեթե ամենօրյա ռեժիմով ներկայացնում է սեփական լրատվամիջոցը։ Մի պահ տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավ է մեկնարկել, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն էլ քարոզարշավ է իրականացնում։