Դուք ամիսներով Իվետա Մուկուչյանի՝ 16-րդ վարչապետի կազմակերպած քաղաքական միջոցառմանը մասնակցությունը կքննարկեք:
Հետո կանցնենք Ադրբեջանից Հայաստան ներմուծված հացահատիկի կարգերը որոշելուն:
Հետո՝ Ալիևի՝ Սևանին վերաբեող հրապարակումները, Անահիտ Ավանեսյանի թանկարժեք պայուսակը, Արուսյակ Ջուլհակյանի ՝ Եվրոպայից՝ խորը դեկոլտեներով արված նկարներն ու այսպես շարունակ:
Բայց և այնպես.
Պարոն 16-րդ վարչապետ.
- քանի՞ զինծառայող է այս պահին Սև լճի հատվածում գտնվում փաստացի պատանդառւության մեջ:
- Ինչի՞ դիմաց է ադրբեջանական կողմը հրաժարվել հրապարակել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազույցը:
- Ինչպե՞ս է ստացվել, որ ԱԱԾ հաստատված գործակալը դարձել է փոխվարչապետ, Աժ նախագահ, արտաքին գործոց նախարար:
- Ինչու՞ եք խախտել 2020 թվի հոկտեմբերի 10-ի հրադադարը:
- Ինչպե՞ս է ստացվել, որ նախկին ռեժիմի պարագլուխներից մեկի խորհրդականը դարձել է արտաքին հետախուզական ծառայության տնօրեն, իսկ մյուսի օգնականը՝ գլխավոր դատախազ:
Ինչպե՞ս է ստացվել, որ Ջերմուկի Արսենյանի որդին ներկայումս աշխատում է որպես մարզպետ, իսկ կուսակրոնության ուխտը խախտած արքեպիսկոպոսի զավակին նշանակել էիք ԱԱԾ տնօրեն:
- Հայաստանի Հանրապետությունում գործող բազմաթիվ գազալցակայաններ կան, որոնք, ըստ իմ ունեցած տվյալների, տարիներով չեն մուծել(ում) կոմերցիոն նպատակներով իրենց օգտագործած (վաճառած) գազի համար:
Ո՞վ է այս կոռուպցիայի պատասխանատուն:
- Ե՞րբ եք հրապարակելու՝ Արմեն Սարգսյանի թուղթը, որն հաստատում է, որ ինքը նախագահ ընտրվելուն նախորդած, սահմանադրությամբ նշված ժամկետներում չի հանդիսացել այլ երկրի քաղաքացի:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ․Գ․
Առանց բլոգերների ու լրագրողների այս գործը միանշանակ հնարավոր չէր գլուխ բերել: