«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Պատմությունը չի ներում ծույլ և անհետևողական ազգերին

Պատմությունը չի ներում ծույլ և անհետևողական ազգերին
18.02.2025 | 21:53

Եթե ազգն ինքն իր հանդեպ գործած մեղքը, լինի՝ անիմացույթուն, անհետևողականություն և ծուլություն,

միամտություն և չարդարացված հույս ու հավատ,

չարի դեմ անիմաստ բարություն,

դաժանության հանդեպ անհիշաչարություն,

չհասկանա, չըմբռնի իր մեղքն ու սխալը,

չփորձի հին ու նոր սխալները շտկել,

չապաշխարի իր ԱՍՏԾՈ ու ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ առաջ,

կհայտնվի պատմության փակ շղթայի մեջ և հաճախ պատմության ծանր ատամնանիվները կանցնեն նրա վրայով:
Ասված՝ բոլոր մոլորյալ ազգերի և բոլոր ժամանակների համար:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 10785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ