ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Թուրքիան ՆԱՏՕ–ին կոչ է արել տարակարծությունները հարթել դաշինքի շրջանակներում

Թուրքիան ՆԱՏՕ–ին կոչ է արել տարակարծությունները հարթել դաշինքի շրջանակներում
19.02.2021 | 15:02

ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը ասել է, որ դաշնակիցները պետք է կարգավորեն տարաձայնությունները և հարգեն միմյանց անվտանգային խնդիրները, հայտնում է almasdarnews.com–ը:

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության 69-րդ տարեդարձի առթիվ, ՆԱՏՕ–ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Բասաթ Օզթուրքը Anadolu գործակալությանն ասել է, որ Թուրքիան արժեքավոր և կարևոր երկիր է դաշինքի համար և հավելել. «Չնայած որոշ դաշնակիցների հետ մենք տարբեր կարծիքներ ունենք, ի վերջո, ՆԱՏՕ-ն այս տարբերությունները հասցեագրելու հարթակ է»:

ՆԱՏՕ-ն պետք է բոլոր դաշնակիցների անվտանգության և պաշտպանության հարցերին վերաբերող խորհրդակցությունների հիմնական հարթակը լինի, ինչը պահանջվում է Վաշինգտոնի համաձայնագրով, նշել է Օզթուրքը և շեշտել, որ ԵՄ որոշ անդամներ քննարկում են իրենց անվտանգության և պաշտպանության հարցերը ԵՄ հանդիպումների ընթացքում, սակայն ոչ ՆԱՏՕ-ում:


ՆԱՏՕ-ն, որ հիմնադրվել է 1949-ի ապրիլի 4-ին, ունի 30 անդամ, կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում: Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամագրվել է 1952-ին Բելգիայից, Կանադայից, Դանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից, Իսլանդիայից, Իտալիայից, Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Պորտուգալիայից և ԱՄՆ-ից հետո:

Դիտվել է՝ 8881

Մեկնաբանություններ