Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ (փաստաբան). Արայիկ Պետրոսյանը պահվում է որպես պատանդ

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ (փաստաբան). Արայիկ Պետրոսյանը պահվում է որպես պատանդ
11.11.2013 | 11:31

Այսօր ստանձնել եմ ս.թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպանությունը: Ավելի քան ութ ամիս է, ինչ նախաքննություն իրականացնող մարմնին չի հաջողվում դուրս գալ հանցագործության իրական հետքի վրա, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել օբյեկտիվ, բազմակողմանի և արդարացի քննություն, ավելին, որևէ փաստական տվյալ, ապացուցողական նշանակություն ունեցող որևէ վկայի ցուցմունք, որը կհիմնավորի Արայիկ Պետրոսյանի մասնակցությունը տվյալ քստմնելի ոճրագործությանը, չկա և, իմ խորին համոզմամբ, չի կարող լինել: Ի սկզբանե ակնհայտ էր, որ նման ոճրագործության մեջ որպես մեղադրյալ ներգրավելով Արայիկ Պետրոսյանին, նախաքննությունը մտնելու է փակուղի, քանի որ հնարավոր չէ սպանություն իրականացնելու մեջ մեղադրել մի մարդու, որն իրականում առնչություն չունի տվյալ հանցագործության հետ: Սրանով հանդերձ, նախաքննություն իրականացնող մարմինը պարբերաբար կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշում է ընդունում, իսկ դատարանը, առանց որևէ ողջամիտ հիմնավորման, բավարարում է այն: Մենք արդեն լուրջ կասկած ունենք, որ Արայիկ Պետրոսյանն իրականում պահվում է որպես պատանդ՝ մեզ համար անհայտ նպատակներով: Ինչևէ, ստանձնելով Ա. Պետրոսյանի պաշտպանությունը, իմ պարտքն եմ համարում իսկապես հասնել արդարության, քանզի համոզված եմ, որ ավելի լավ է հարյուր հանցագործ մնա դրսում, քան մեկ անմեղ մարդ գտնվի բանտում:

Դիտվել է՝ 4384

Մեկնաբանություններ