ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Գրքի օրը

Գրքի օրը
19.02.2014 | 13:09

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ, հանդիպումներ գրողների հետ: Գրքասերները միմյանց գրքեր են նվիրում: Պետությունն էլ հոգ է տանում, որ գրքերը հասնեն հանրապետության մարզային ու դպրոցական գրադարաններին: Այս տարի գրքերը «ճանապարհվելու» են Արցախ: Այլ հարց է` նվիրատվությունն ընդգրկում է ավելի շատ պահանջա՞րկ ունեցող, թե՞ գրապահոցներում մնացած գրքերը:

Թանգարանները այցելուների առաջ դռներ են բացում յուրատեսակ առաջարկով` «մուտքը գրքով»: Հրատարակիչներն էլ առաջարկում են «լայքիր ու ստացիր նվեր` գիրք» յուրատեսակ բիզնես-նվիրատվությունը, բնականաբար, սոցցանցերով:
Գրքի տոնը հասնելու է նաև Դսեղ: Եղիշե Չարենցի անվան գրականության արվեստի թանգարանը կկազմակերպի միջոցառում Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում: Միջոցառման շրջանակում մշակույթի նախարարության ներկայացուցիչները Դսեղի դպրոցին կհանձնեն պետական պատվերով հրատարակված հարյուր միավոր գիրք:
Հավելենք, որ գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008-ից` կառավարության նախաձեռնությամբ և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ: Այն տարեց տարի դառնում է գրքասերների ամենասիրելի տոներից մեկը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ