Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ապրիլի 1-ի գիշերը սպասվում է ջերմաստիճանի անկում

Ապրիլի 1-ի գիշերը սպասվում է ջերմաստիճանի անկում
31.03.2014 | 21:26

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ։
Ապրիլի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-5-ին կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում՝
Ապրիլի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ:

Երևան քաղաքի ապրիլի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 24.30C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -6.10C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 10.60C

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ