Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՄՆ-ը ջերմացնում է հարաբերությունները Թուրքիայի հետ

ԱՄՆ-ը ջերմացնում է հարաբերությունները Թուրքիայի հետ
25.09.2019 | 11:25

Անկարայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Թուրքիայի պատվիրակությանը: ԱՄՆ-ը, սպասվում է, որ Թուրքիային նոր առաջարկներ կներկայացնի Patriot-ի ու F-35-ի վերաբերյալ: Ենթադրվում է նաև Թուրքիայի համար պողպատի ու ալյումինի մաքսատուրքի նվազեցում: Առայժմ ԱՄՆ առաջարկը փոխանցվել է բանավոր, սպասվում է գրավոր տարբերակը: Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սետերֆիլդը ասել է. «Մենք ապրանքաշրջանառությունը կհասցնենք 100 միլիարդ դոլարի»: Ամենայն հավանականությամբ՝ խոսքը F-35-ի ու Patriot-ի մասին է, նաև պողպատի ու ալյումինի մաքսատուրքի նվազեցման: F-35-ի ճգնաժամից հետո, որ ծագեց Ռուսաստանից С-400 հակահրթիռային համակարգեր գնելու պատճառով, ԱՄՆ-ը պատրաստվում է Թուրքիաի հետ հարաբերությունների կառուցողական փուլի: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ը Թուրքիային կներկայացնի առաջարկությունների փաթեթ «ազատ առևտրի համաձայնագրի» շրջանակներում, որը ենթադրում է երկկողմ առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի: Սեպտեմբերի 20-ին Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սետերֆիլդը նախագահի վարչակազմին է ներկայացրել առաջարկները: ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը սեպտեմբերի սկզբին եկել է Թուրքիան և հանդիպել առևտրի նախարար Ռուխսար Պեկջանին: ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Նյու Յորքում բանակցություններում ասել է. «Ես գտնում եմ, որ կարևոր է Թուրքիային վերադարձնել F-35 ծրագիր: Գուցե նույնիսկ հնարավոր է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել»: Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ է վարելու Թրամփի հետ:
Yeni Şafak (Թուրքիա)


Հ.Գ. Պատմությունը վերադառնում է ելման կետ, հիմա պետք է սպասել ռուս-թուրքական հարաբերություններում փոփոխությունների: Նյու Յորքում ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպումներում լուծվում են գուցե ավելի կարևոր աշխարհաքաղաքական հարցեր, քան՝ նստաշրջանի օրակարգում են: Դա կոչվում է համաշխարհային քաղաքականություն, որի ամենակարևոր իրադարձությունները միշտ կուլիսներում են կատարվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ