Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

«Պետական բյուջեն համարեք ձեր գրպանը»

«Պետական բյուջեն համարեք ձեր գրպանը»
12.08.2023 | 10:34

Անպատկառությունը էն է, որ կառավարության նույն նիստի չքննարկվող, թաքուն որոշմամբ միլիոնավոր դոլարներ են տալիս մենահամերգ կազմակերպելու համար, իսկ նույն նիստի բաց մասում հիմնական հայհոյվողն ասում է՝ պետական բյուջեն համարեք ձեր գրպանը ու իմացեք, որ գումարները ծախսվում են նպատակային:

Դոմի՞կ եք վարձով տալիս, հարկ ու տուրք վճարեք, որ մի արտասահմանցի ռեփ երգիչ էդ փողերով ստանա 6 մլն դոլար, իսկ թոշակառուն՝ 3 հազար դրամով բարձր թոշակ:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2108

Մեկնաբանություններ