Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սամվել Կարապետյանի նամակը

Սամվել Կարապետյանի նամակը
21.06.2025 | 11:53

Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին

Մաս 1

Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր:

Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո,

փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում:

Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքն ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ: Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է և անզոր:

Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։

Պայքարելու ենք:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ