ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Մանկամերժը վատթար է մանկապիղծից

Մանկամերժը վատթար է մանկապիղծից
04.06.2025 | 21:25

Մարդու աստվածատուր առաքելությունը, կյանքի իմաստը եւ մխիթարությունը ամփոփվում է ժառանգի՝ իր երեխայի մեջ: Ի վերուստ օրհնյալ են բոլոր երեխաները, հետեւաբար՝ նաեւ նրանց ծնողները, անկախ նրանց սոցիալական պատկանելությունից ու գործունեության տեսակից: Երեխա մերժողը մերժում է բուն մարդկությունը, նրա հարատեւելու անմիջական ձգտումն ու իրավունքը:

Հայերիս համար, դարեր ի վեր, առավել քան հրատապ է եղել երեխաներ ունենալու պահանջը - մեր փոքր ածուն զորացնելու, մեր ընտանիքներն ամրապնդելու, մեր կենսական ուրախությունը բազմապատկելու հետեւողությամբ: Աստծո դրոշմը կա յուրաքանյուր երեխայի, առավելս հայ մանկան վրա: Թող այդպես մտածի յուրաքանչյուր ազգի ժառանգորդ:

Որեւէ արգելք՝ ձեւական, կրոնական թե սովորութային, չի կարող գերակա լինել ծնված երեխայի եւ նրա ծնողների մարդկային իրավունքի վրա: Բարի եւ առողջ հոգու տեր են բոլոր նրանք, ովքեր իրենց սերունդն են լույս աշխարհ բերում՝ չվախենալով դժվարություններից, գրված ու չգրված օրենքներից: Երեխան վեր է ամեն մի օրենքից ու կարգից, նա ինքն օրենքն է, իսկական ավանդույթը եւ կյանքի առաջմղիչ ուժը:

Հայի սերնդագործությունը սխրանքի է հավասար, հատկապես հիմա: Սերնդագործությունը սուրբ է:

Նա, ով իր սեւ մաղձն է թափում ծնված երեխայի առիթով՝ հանուն իր գարշելի նպատակների, նա մանկամերժ է, իսկը՝ մանկատյաց:

Մանկամերժը վատթար է մանկապիղծից,- թեեւ ոճիրները չպետք է համեմատել,- նա սատանայի հետեւորդ է:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4252

Մեկնաբանություններ