Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
14.09.2012 | 14:43

Սեպտեմբերի 14-18-ին հանրապետության սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա` 3-4, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +5 +10, ցերեկը` +20 +24, ցածրադիր մասերում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +31, Լոռիում` գիշերը՝ +6 +11, ցերեկը` +19 +22, Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +21 +26, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +15 +18, ցերեկը՝ +29 +32, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29, նախալեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +19+ 24 և Արցախում գիշերը` +12 +15, ցերեկը` +21 +26 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 4 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 45-80 տոկոսի սահմաններում:
Երևանում սեպտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը` +14 +16, ցերեկը` +30 +32, երեկոյան կողմ` +28 +30 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ