«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.09.2012 | 11:39

Ո՞Ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դաժանություններն ու տարակուսանքները, ո՞ւմն են աջ ու ձախ տրված հարվածները, և ո՞ւմն են հարվածից կապտած աչքերը. ո՞չ արդյոք նրանցը, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գինարբուք կա։ Մի՛ հարբեք գինով, այլ զրուցե՛ք արդար մարդկանց հետ և խոսե՛ք միմյանց հետ հրապարակներում։ Իսկ եթե աչքդ գցես թաս ու բաժակի, հետո պիտի սանդի կոթի պես տկլոր ման գաս։
Առակներ 23. 29-31

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ