ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Պատրաստ է իրեն նվաստացնողին շնորհակալություն հայտնել ու սիրաշահել` միայն թե մնա իշխանության

Պատրաստ է իրեն նվաստացնողին շնորհակալություն հայտնել ու սիրաշահել` միայն թե մնա իշխանության
02.11.2025 | 10:37

Ինչքան պետք է հիշողությունդ զրոյացրած լինես, թասիբդ կորցրած, ազգդ ուրացած ու պաշտոնի մեռած, որ շնորհակալություն հայտնես Ալիևին` մի ֆուռ անորակ ցորեն Հայաստան բերելու հնարավորության և այդ անիմաստ ճանապարհը իբրև թե բացելու համար...

Այսինքն, վերջին 30 տարվա հակամարտությունը, պատերազմն ու 10 հազար զոհերը չեն եղել...

Արցախը չեն խլել մեզնից...

Արցախի հուշարձաններն ու մեր սիրուն Ստեփանակերտը չեն ավիրել...

120 հազար հայ անտուն ու անհայրենիք չի մնացել...

Ամենօրյա ռեժիմով հայերին վիրավորելը, հայկական հողին հավակնելը, հայի ինքնությունը նսեմացնելը` հենց Ալիևի շուրթերից, չի եղել...

Գորիս- Կապան ճանապարհը մեզնից չեն խլել...

Սև լճի ու Ջերմուկի, Սոթքի ու Ներքին հանդի տարածքում դրանց զորքի առաջխաղացումը չի եղել...

Բայց նույնիսկ եթե էս բոլորը մոռացել է, ջնջել է իր հիշողությունից կամ էնքան հայ չի, որ սրանք կարևոր չի իր համար, ուստի պատրաստ է իրեն նվաստացնողին շնորհակալություն հայտնել ու սիրաշահել` միայն թե մնա իշխանության, ես չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի է երախտագիտության խոսք ասել մի ղեկավարի, որի դատարանում, որի անձնական հրահանգով խոշտանգում են հայազգի ղեկավարներին, ըստ էության` դատում ողջ հայ ժողովրդին ու նրա 30-ամյա պատմությունը...

Մենք ամեն անգամ դատարանից արված այդ կադրերը տեսնելիս ուղղակի ապրել չենք ուզում, պատրաստ ենք ցանկացած ադրբեջանցու կոկորդ կրծել, որ էդ հրեշավոր պետության քաղաքացի են ու էդ արհավիրքի մասնակից, ինքը շնորհակալություն է հայտնում մեզ խոշտանգողին, մեզ նվաստացնողին...

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ