ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
06.03.2012 | 00:00

...թե Օսկանյանի վերջին քայլը` ԲՀԿ անդամակցության հարցը, տևական ժամանակ քննարկման առարկա է եղել ոչ միայն ՀՀ իշխանական կուլիսներում, արժանանալով բազմաթիվ գնահատականների, հիմնականում` հեգնախառը, այլև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հատկապես` եվրոպացիների համար, որոնք ուղղակի նոնսենս են համարել այդ քայլը` զարմանքից թոթվելով ուսերը:
Ասում են նաև, թե երբ հարցը քննարկվել է անչափ բարձր մի ,կռուգումե, ու փորձ է արվել իմանալու նույնքան բարձր (շա՜տ բարձր) պաշտոնյաներից մեկի կարծիքը, վերջինս շատ հանգիստ արձանագրել է` Օսկանյանն ինքն իրեն վարկաբեկեց, ուրիշ ոչինչ:

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ