ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Եթե լռենք, մեր լռությունն էլ կարտապատվիրակեն

Եթե լռենք, մեր լռությունն էլ կարտապատվիրակեն
12.07.2025 | 12:22

Արտապատվիրակել՝ նշանակում է հանձնել:

Խոսքի խորքում անզեն մի բառ է՝ տեխնիկական, չոր։ Օրինակ՝

«Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով պետք է որոշ գործեր արտապատվիրակել ուրիշ աշխատողների»։

Ոչինչ՝ սովորական, կարգին։

Բայց երբ արտապատվիրակում են Սյունիքի միջանցքը՝

դա նշանակում է հանձնել ճանապարհ, հող, հպարտություն, թիկունք։

Դա նշանակում է բացել դուռը՝ առանց իմանալու, թե ով է ներս մտնելու։

Դա նշանակում է բանալին տալ նրան, ով քանդել է մեր տան հիմքը։

Տերյանն այս օրերին հաստատ կգրեր՝

«Սիրտս տանջում է ինչ-որ անուրախ մի անհանգստություն…»

Իմ սրտում էլ նույն անհանգստությունն է։ Բայց ոչ միայն սրտում՝

այն արդեն տարածվում է ուղեղիս ներսով, ձայնիս հնչերանգով,

ու սեղմում է կոկորդս ամեն անգամ, երբ հայրենիքի անունը լսում եմ ինչպես պաշտոնական ձևակերպում՝

«արտապատվիրակել միջանցքը»։

Ո՛չ, սա ընթացակարգ չէ։

Սա մեր ընտրած կամ չընտրած ճակատագիրն է։

Եվ եթե լռենք, մեր լռությունն էլ կարտապատվիրակեն։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ