2023-ի սեպտեմբերին մեր ժողովրդի մի ամբողջ հատված՝ արցախահայությունը, զրկվեց իր հողից։ Այդ օրը ոչ միայն Արցախը հայաթափվեց, այլ նաև Հայաստանը թուլացավ։ Բայց պատմությունն ավարտված չէ։ Արցախի վերադարձը հնարավոր է, բայց ոչ միայն աղոթքով կամ դրսի բարեկամի ողորմությամբ։ Վերադարձը հնարավոր է միայն հզոր Հայաստանի միջոցով...
Ադրբեջանը աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է։ Այնտեղ շատ են տեղի ունենում մարդկանց քաղաքական հետապնդումներ, պաշտոնյաների կողմից թալան, քաղաքական սպանություններ, անպատիժ հանցանքներ Ալիևի կողմնակիցների ձեռամբ...
Աշխարհաքաղաքականության մեջ գլոբալ փոփոխությունների կարիք ունենում են նրանք, որոնք անցյալից ու ներկայից դժգոհ են։
Իսկ նրանք, որոնք անցյալից շատ գոհ են և ներկան ու ապագան էլ տեսնում են նույն լույսի տակ, ապա, բնականաբար, որևէ փոփոխության կարիք չեն տեսնում...
Օգոստոսն արեց իր օգոստոսությունը՝ շոգացրեց, բերաններս քաղցրացրեց, երեկոները զովացրեց, մեկ-մեկ օգոստոսյան առատ անձրևներ բերեց ու օգոստոսյան անզուսպ քամիներ, որոտ ու կայծակ...
Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Շվեդիան և
Իտալիան իրենց քաղաքացիներից պահանջել են անմիջապես լքել Իրանի տարածքը։
Սա իսկապես խոսում է այն մասին, որ այս երկրներն ունեն տեղեկություններ, որ ո՛չ միայն լարվելու է իրավիճակը տարածաշրջանում, այլև իրենց քաղաքացիների կյանքին կարող է իրական վտանգ սպառնալ...
Էն վաղ էր, երբ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կար, երեք միլիոն ասող ու իշխանությունը իրականացնող։ Հիմա մեկն է, մեկը, անփոխարինելի ու անհասանելի, մեկը երեք միլիոնից, ով անամոթաբար և անվարան կարող է հայտարարել...
Թերևս շատերը գիտեն, թե ինչի է հավասար 1+1-ը։
Բայց երբ Հայաստանում ես, ճիշտ պատասխանը գտնելը շատ բարդ է, անգամ` անկանխատեսելի։ Այն կարող է լինել 11 կամ 6, կարող է լինել 0,4 կամ 37, անգամ 183 կամ -51...
Ինչպիսի՞ն պետք է լինի պաշտոնական Երևանի արձագանքը:
Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա այս փաստով առնվազն պետք է քրեական վարույթ նախաձեռնվեր: Եվ ոչ միայն այս փաստով...
Օգոստոսի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին...
Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և մյուս երկրների ղեկավարների ՇՀԿ գագաթնաժողովում հնչեցին ելույթներ, որոնցից եկող կարևոր ուղերձներն անհնար է անտեսել ՀՀ արտաքին քաղաքականության ստրատեգիան և տակտիկան մշակելիս:
1. ՇՀԿ-ն արդեն գտնվում է զարգացման այնպիսի մակարդակի վրա, որ ժամանակն է մշակելու նաև ընդհանուր անվտանգային և ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր...