Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Շվեյցարիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Շվեյցարիա
26.05.2025 | 15:02

Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռն (Շվեյցարիա)՝ մասնակցելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։

Վեհափառ Հայրապետը ժողովականներին հղելու է իր ուղերձը:

Նորին Սրբության պատվիրակության կազմում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 6622

Մեկնաբանություններ