ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
08.02.2013 | 02:09

...թե նախկին մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը «փորում» է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ոտքի տակ։ Իշխանության կուլուարների խորքերում շշնջում են, թե Արմեն Ավետիսյանը ջանք չի խնայում, ավելին, ժրաջան աշխատում է, որ զբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի կարևոր աթոռը։ Թե որքանով նրա ջանքերը կարդարացվեն, դժվար է ասել, քանի որ այս պահին իշխանությունը Գորիկ Հակոբյանին այլընտրանք չի տեսնում։ Ոմանք էլ համոզված պնդում են, թե հեռախոսային ահաբեկչի որդուն երբեք ու ո՛չ մի պայմանով չեն վստահի նման պատասխանատու աթոռը։

Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ