«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
25.11.2014 | 00:28

...թե ՀԱԿ-ում «խռովության» ալիք է բարձրանում: Շատերն են անհանգստացած ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության պղտոր հեռանկարով: Ոմանք պնդում են, որ ի սկզբանե սխալ էր, որ Տեր-Պետրոսյանը գնաց այդ քայլին, քանի որ ԲՀԿ-ն երբեք իշխանություններին չի «դավաճանի» ու իրենց նախատեսած սցենարով առաջ չի գնա: Այսպես մտածողները նաև համոզված են, որ հասարակության վստահությունն իրենց հանդեպ այդ «կապի» պատճառով նվազել է: Ասում են, թե համագործակցությանը կողմ կոնգրեսականները վստահեցնում են իրենց կուսակիցներին, որ ԲՀԿ-ից իրենց սպասելիքները շատ կոնկրետ են, և հասարակությունը դա շատ լավ հասկանում է:

Դիտվել է՝ 2192

Մեկնաբանություններ