Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ռուսաստանի գործիք ԲՀԿ-ն չեզոքացնում են

Ռուսաստանի գործիք  ԲՀԿ-ն չեզոքացնում են
12.10.2012 | 12:26

«Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներն ի զորու չէ այստեղ լուծելու որևէ անձի քրեական հետապնդման կամ չհետապնդման հարցը: Եթե Հայաստանում որևէ մեկին քրեական առումով հետապնդում են, ուրեմն ԱՄՆ-ը դրան դեմ չէ»,- «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ` մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին համարելով «թույլիկ աշակերտներ», որոնց աշխարհի հզորներն են սովորեցնում: Ըստ բանախոսի, Հայաստանի համար պայքար է մղվում, և «կովկասյան միջանցքում» ով տնօրեն եղավ, նա շատ բան տնօրինում է:

«Այս կռվում մեր երկիրը շատ կարևոր բաղադրիչներից մեկն է, որին պիտի տիրանալ: Այսօր նախագահի լծակի համար պայքար է ընթանում: Ամեն մեկը փորձում է իր դիրքերն ուժեղացնել: Վերջերս շատ կատաղած է Ռուսաստանը: Նրան թվում է, թե հարազատ, իրեն տրված պապենական լծակն իր ձեռքից փորձում են տանել: Գնալով ավելի շատ է կասկածում, մեղադրում է ում ասես, բացի իրենից: Այս իրավիճակում նա ունակ է ցանկացած գործողության: Այդ պատճառով ԱՄՆ-ն այսպիսի փոքր հարվածներով փորձում է Հայաստանում աղմուկ բարձրացնել` չեզոքացնելով Ռուսաստանի հնարավորությունները: Իսկ սրա համար անհրաժեշտ է գործիք»,- նկատեց Մանուչարյանը` հավելելով, որ Ռուսաստանի համար «հայտարարված գործիքը» ԲՀԿ-ն է: «Կուսակցության երկրորդ դեմքը պաշտպանված է ԱՄՆ-ի նավատորմով (գոնե նավատորմում ծառայող մորմոններով), մյուս կողմից էլ` ԲՀԿ-ն ողջ պոտենցիալով Ռուսաստանի տրամադրության տակ է, ու հանկարծ Հայաստանի ադմինիստրացիան քրեական գործ է հարուցում: Այդ պահին չքվում է ԲՀԿ առաջին դեմքը»,- ասաց Մանուչարյանը` նշելով, որ սրա պատճառով ողջ «3-100-րդ դեմքը» մտահոգված են, թե ինչ կլինի իրենց հետ, եթե գեթ մի «նավակ» չկա իրենց պաշտպանող: «Հանկարծ ադմինիստրացիայի «քեռին» եթե ասի` խելոք մնացեք, բոլորը պիտի հլու-հնազանդ ենթարկվեն: Չեզոքացվում է այսօր Ռուսաստանի սիրելի զենքը` ԲՀԿ-ն: Ռուսաստանին «հասնում» է, որովհետև զենք ստեղծելուց առաջ պիտի մտածես` ինչու ես ստեղծում»,- վստահեցրեց ակումբի հյուրը` հընթացս նկատելով, որ Ռուսաստանը վերջին շրջանում իրեն գործընկեր է ընտրում ֆինանսապես ապահովված, ապաշնորհ գործիչների ու դրանց ձեռը կրակն ընկնում: «Դուք չեք վստահում ձեր դրածոներին, և եթե մենք ապստամբում ենք նրանց դեմ, դուք գնդակահարում եք մեզ ձեր դրածոների ձեռքով»,- ասաց քաղաքական գործիչը, ում համոզմամբ, Ռուսաստանը Հայաստանում ընտրում է այնպիսի գործընկերների, ովքեր «վաճառված են ու գնված են Արևմուտքի կողմից»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ