Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՀԱԿ-ը նմանվել է ռեստորանային մատուցողի, որին ամենաունևոր հաճախորդը լքել է` առանց թեյավճար տալու»

ՀԱԿ-ը նմանվել է ռեստորանային մատուցողի, որին ամենաունևոր հաճախորդը լքել է` առանց թեյավճար տալու»
13.12.2012 | 18:42

«ԲՀԿ-ի այս որոշմամբ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշվեց: Հայաստանի պատմության մեջ սա բացառիկ դեպք է: Որևէ մեկը չի կասկածում, որ մեզ հազիվ թե լուրջ անակնկալներ, ֆորսմաժորային իրավիճակներ սպասեն»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղաքագետ, «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ` հընթացս նշելով մի քանի պատճառներ, որոնք Գագիկ Ծառուկյանի չառաջադրման պատճառ դարձան: Ընդգծելով, որ սկիզբից ևեթ ԲՀԿ-ն ստեղծվել է որպես իշխանական պրոյեկտ, բանախոսը շեշտեց, որ այդ կուսակցությունը չի կարող լինել ընդդիմություն: «ԲՀԿ-ն, որպես միասնական քաղաքական թիմ, գոյություն չունի: Այս կուսակցությունը շատ նման է ՓԲԸ-ի, որտեղ գոյություն ունեն մի քանի անհաշտ փայատերեր` մեկը մյուսին հակասող: Լուրջ ներկայություն ունի այնտեղ գործող իշխանությունը, մյուս թևում Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների անձինք են, որոնք վերահսկում են քարոզչամեքենան: Եվ երրորդը` Ծառուկյանի թևը, որը ոչ մի քննադատական խոսք չէր հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին և քննադատության թիրախում էր պահել վարչապետին: Նման բազմաթև կուսակցությունը չէր կարող մոբիլիզացված հանդես գալ»,-ասաց Սուրենյանցը` չառաջադրվելու հաջորդ պատճառը համարելով այն, որ ավտորիտար երկրներում օլիգարխը պետք է հաշվի նստի գործող իշխանությունների հետ: Արտաքին քաղաքականության գործոնը ևս, ըստ ակումբի հյուրի, մեծ դեր է խաղացել նման դիրքորոշման հարցում: «Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ռուսական որոշակի կենտրոնների ուղղորդմամբ սկսվեց ՀԱԿ-ԲՀԿ մերձեցումը, որով փորձում էին Սերժ Սարգսյանի իշխանությունը վերահսկելի դարձնել: Կամ ռուսական կողմն այս ճնշման միջոցով Սարգսյանից երաշխիքներ ստացավ, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու առաջնությամբ, կամ աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվեց, և ռուսները հասկացան, որ այս պրոյեկտը ժամանակավրեպ է: Այնպես որ, ընդդիմության գործողությունները 2011-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին թելադրվել են ռուսական կենտրոններից, փաստ է»,- վստահեցրեց քաղաքագետը:

Անդրադառնալով ՀԱԿ-ին, Սուրենյանցը համոզմունք հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի նախագահական ընտրություններում: «Առանց այն էլ վերջին տարիուկեսվա ընթացքում Տեր-Պետրոսյանն այնքան սխալներ է գործել, որ իր քաղաքագիտական բացառիկ տաղանդը ստվերել է: Չեմ կարծում, որ հերթական սխալը կգործի: Բացի այդ, ՀԱԿ-ը կորցրել է իր ինքնուրույնությունը և վերջին շրջանում դարձել ԲՀԿ-ի փաստաբանը: ՀԱԿ-ը նմանվել է ռեստորանային մատուցողի, որին ամենաունևոր հաճախորդը լքել է` առանց թեյավճար տալու: Այս պարագայում ՀԱԿ-ի ցանկացած որոշում չի կարող լուրջ ազդեցություն ունենալ ընտրարշավի վրա»,- ասաց բանախոսը, միաժամանակ նշելով, որ այդ որոշումից ակնհայտ կլինի նաև, թե ինչ արագությամբ ՀԱԿ-ը կպառակտվի: Եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվի, որոշ ժամանակ կպահպանվի միասնականությունը, եթե` ոչ, ՀԱԿ-ի տրոհումն ավելի արագ կընթանա:
Ինչ վերաբերում է ընտրությունների որակին, այս հարցում ակումբի հյուրը լավատես չէ: «Այս ընտրությունները սկիզբ չեն, քաղաքական ողջ համակարգի վախճանն են: Սրա վառ արտացոլումն է անապատացված քաղաքական դաշտը և գնդակահարված ընտրողը»,- փաստեց Սուրեն Սուրենյանցը` նկատելով, որ այսօր մեզ պակասում են Վազգեն Սարգսյանի պես ղեկավարները: «Այսօր քաղաքական դաշտում տեսակի բացակայության խնդիր ունենք: Այսօր չկան Վազգեններ, Վանոներ: Տեսակի դեֆիցիտ ենք ապրում»,- համոզված է քաղաքագետը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ