Շատերը զարմանում են, թե իմքայլականները որքան պարազամիտ ու անհեթեթ ելույթներ են ունենում, լրագրողների հարցերին աբսուրդ ու անտրամաբանական պատասխաններ տալիս։ Իսկ ես զարմանում եմ, որ դեռ ոմանք սպասելիք ունեն նման մարդկանցից։
«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է Ֆրանսիայի Սենատի՝ նոյեմբերի 25-ին ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը, որով ճանաչվում է Արցախի Հանրապետությունը:
ԱԺ պաշտպանության հարցերի մշական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր քվեարկության դրեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկը՝ վաղն առավոտյան կառավարությունից ստանալ ռազմական դրության չեղարկման լուծումների վերաբերյալ փաթեթը: Ընդդիմության առաջարկը չընդունվեց:
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում: Ակցիաների մասնակիցները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու, ժողովրդին դավաճանելու մեջ:
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի և Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
«Հանրապետություն» կուսակցությունը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ևս կճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչպես ակնարկում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԱՄՆ-ը՝ 2021-ի հունվարի 22-ին նորընտիր նախագահի պաշտոնակալությունից հետո:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գալ եւ մասնակցել նոյեմբերի 26-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, սակայն դեմ քվեարկել ընդդիմադիր ԼՀԿ-ի նախագծին։ ԼՀԿ խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով ցանկանում են վերացնել Հայաստանում տիրող ռազմական դրությունը:
Կրքերի բորբոքման ներկա իրավիճակում առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում «մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը»՝ հայտարարում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, թե ինչու է առաջին նախագահն այս օրերին մերժում հարցազրույցի առաջարկները:
Թեև նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ընդամենը երեքն են դուրս եկել խմբակցությունից կամ վայր դրել մանդատը, բայց թիմի ներսում վարչապետի հրաժարականի առնչությամբ լուրջ հակասություններ կան:
Հինգշաբթի առավոտ է, և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.
-Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)...