ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հագուստը մտավոր արժեքներից ավելի թանկ է կամ ինչո՞վ է գրագողությունը տարբերվում սովորական գողությունից

Հագուստը մտավոր արժեքներից ավելի թանկ է կամ ինչո՞վ է գրագողությունը տարբերվում սովորական գողությունից
06.01.2024 | 11:47

2017 թվականին ՀՊՏՀ այժմյան ռեկտոր Գրիգորյան Դիանան գողություն է կատարել ԱՄՆ «Neiman Marcus» հագուստի խանութից, դատապարտվել է ԱՄՆ դատարանի կողմից և, նույնիսկ` բանտում է նստել:

2018 թվականին ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի «պաշտպանած» դոկտորական ատենախոսությունը ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Ավետիս Քալաշյանի որոշ աշխատությունների կրկնօրինակն է, ինչպես նաև ռուս գիտնականներ Սպասկու, Գուսևի, Կարտաշևի և Լեբեդևի աշխատությունների «միքսը»:

Ի տարբերություն Գրիգորյան Դիանայի, այսրոպեական Հ.Հ-ն ակնհայտ գրագողության համար դատարանի կողմից չի դատապարտվել և շարունակում է անկաշկանդ պաշտոնավարել:

Ստացվում է, որ «Neiman Marcus»-ի հագուստը մտավոր արժեքներից ավելի թանկ է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6234

Մեկնաբանություններ