ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել ՈՒկրաինայում։               
 

Դպրոցականներին բռնությամբ ստիպել են թմրանյութ օգտագործել

Դպրոցականներին բռնությամբ ստիպել են թմրանյութ օգտագործել
15.05.2025 | 10:00

Տեղեկատվական աղբի մեջ խլացվեց Մխչյանի դպրոցի դեպքը, ուր, ըստ մամուլի, դպրոցականներին կապել են դպրոցի զուգարանում ու բռնությամբ ստիպել են թմրանյութ օգտագործել:

Եթե արդարադատության ու ներքին գործերի նախարարությունները զբաղված լինեին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ իրական պայքարով, այլ ոչ թե մարդկանց տուգանելու վերաբերյալ նոր հակասահմանադրական նախագծերի մշակմամբ, նման խայտառակ վիճակ չէր լինի, երբ թմրանյութերը արդեն դպրոցներում, այն էլ բռնությամբ տարածվեն:

Օրուելի Նապոլեոնն անգամ ձեզնից լավ էր կառավարում...

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ