Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Արա, բայց հալալ ա դրան

Արա, բայց հալալ ա դրան
24.07.2025 | 12:27

ՈՒրեմն ստոկհոլմյան շրխկան ապտակ էլ չէ, չափալախ ա ստանում:

Դնում մի անասունություն ա գրում... Եկեղեցու կանոնակարգի, կաթողիկոսի տեղը ինչ-որ քահանայի նշանակելու մասին, իրա կնգա հետ չամուսնանալու բարդույթների մասին մի ախմախություն էլ վերադիր ա դնում ու...

Մի հսկայական զանգված սկսում է էդ ախմախությունները քննարկել, շրջանառել, հարցեր արծարծել:

Հետո էլ, որ թողնես, կասեն՝ «դե օրակարգը ինքն ա թելադրում...»:

Խնդրեմ, Ստոկհոլմից թելադրելու լավ առիթ են տվել, է՜հ, թելադրեք (խոսքը հատկապես քաղաքական շրջանակներին է ուղղված):

Կամ մենք վաբշե խի՞ ենք դրա ասածները քննարկում, էն էլ՝ կապված Եկեղեցու հետ, որի գործերին միջամտելու որևէ իրավասություն նա չունի, թեկուզ՝ 3 անգամ մկրտված լիներ կամ չլիներ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ