Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Երբ մի ամբողջ ժողովուրդ հանդուրժում է մոլագարի ներկայությունը պետական համակարգի վերին օղակներում՝ նա դադարում է միայն զոհ լինելուց

Երբ մի ամբողջ ժողովուրդ հանդուրժում է մոլագարի ներկայությունը պետական համակարգի վերին օղակներում՝ նա դադարում է միայն զոհ լինելուց
07.08.2025 | 16:39

Այո, համոզված եմ՝ Էրդողանի գիրքն ընթերցողը նույնքան մեծ գոհունակությամբ, բավականությամբ ու հաճույքով է դիտում մեր զինվորների գլխատումների ու խոշտանգումների սարսափելի տեսագրությունները։ Ինչո՞ւ։

Որովհետև այլ հոգեվիճակ չի կարող ունենալ մոլագարը։

Այդ ժպիտը վաղուց կարդացվել է իրենց դեմքին՝ համահունչ էր դեգրադացված, խաբված ու դավաճանված ժողովրդի հայացքների հետ։ Իսկ այսօր արդեն նա դա չի էլ թաքցնում։ Դարձել է «ընթերցանություն»։

Հիմա մենք պետք է հավատա՞նք, թե դա «հետաքրքրություն» է, թե՞ «ուսումնասիրություն»։ Ո՛չ։ Ով ընթերցում է այն առաջնորդի գիրքը, ում աշխարհաքաղաքական քաղաքականությունը ուղղակի անմիջական ներգրավված էր մեր զինվորների գլխատումներում, մեր գերեվարվածների խոշտանգումներում, մեր մայրերի լացերում՝ նա դա չի անում պատահմամբ։

Այո, համոզված եմ՝ Էրդողանի գրքով կրթվողը նույնքան մեծ գոհունակությամբ, բավականությամբ ու հաճույքով է դիտում 2020թ․ ահասարսուռ կադրերը։

Բայց մի ցավալի ճշմարտություն էլ կա՝

երբ մի ամբողջ ժողովուրդ հանդուրժում է մոլագարի ներկայությունը պետական համակարգի վերին օղակներում՝ նա դադարում է միայն զոհ լինել։ Նա դառնում է նաև բարոյական պատասխանատու։

Հանդուրժող ժողովուրդը կորցնում է ազգ լինելու հիմքը։

Ի վերջո, ոչ ոք չի կարող կարդալ Էրդողանին՝ առանց քայլելու մեր զինվորների արյան վրայով։

Եվ եթե մենք սա հանդուրժում ենք՝ ուրեմն այդ արյունն արդեն մեր ձեռքերին էլ կա։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 6265

Մեկնաբանություններ