«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Նոբելյան սվաղ՝ խաղաղության շերտի տակ բոցավառ կրակ

Նոբելյան սվաղ՝ խաղաղության շերտի տակ բոցավառ կրակ
11.08.2025 | 17:41

Նոբելյան մրցանակը դարձել է մեր օրերի «նոբելյան սվաղը»՝ մակերեսային փայլով, բայց խորքում անփոփոխ կրակով։

Դա խաղաղություն չէ, որ բխում է սրտից ու փոխադարձ հարգանքից, այլ արտաքին շեշտադրում՝ տեսողական ու փառաբանության համար։

Իբր աշխարհին ցույց են տալիս փայլեցված, սպիտակեցված պատը, բայց ներսում՝ կրակը, ածուխը, դժգոհության բոցերը երբեք չեն մարում։

Դա այն խաղաղությունն է, որ միայն լուսանկարի, մամուլի հաղորդագրության և ճառերի մեջ է գոյություն ունենում, բայց իրականության մեջ ընդամենը ժամանակավոր շերտ է՝ մինչև հաջորդ պայթյունը։

Արդյո՞ք երբևէ կտեսնենք իրական, խորքային խաղաղություն։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ