Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

Անվճռական ընդդիմություն

Անվճռական ընդդիմություն
16.08.2025 | 11:14

Եթե մտածում եք, որ ազատ անկախ Հայաստանի քաղաքացին մտնելու է ընտրական տեղամաս, քվեաթերթիկը գցի քվեատուփ, իր ձայնը տա ընդդիմությանը և ՔՊ-ից սկուտեղի վրա ստանա իշխանությունը, ապա դուք դա մոռացեք, մոռացեք հավիտյանս հավիտենից:

Կապիտուլյանտը էն գլխից ամեն ինչ արել է Ազգային ժողովում ընդունված օրենքով` «օրինական» ճանապարհով պահպանելու իր իշխանությունը հետընտրական զարգացումների դեպքում։ Ըստ որի` իրեն ապահովագրել է կանխատեսելի «անկարգություններից» հնարավորություն ստանալով հայտարարել արտակարգ դրություն չեղյալ համարելով անցանկալի ընտրության արդյունքները:

Մի՞թե կապիտուլյանտից հնարավոր է ազատ, արդար ընտրություն ակընկալել, երբ ինքն անխափան, «ամենանագլի» ձևով, մշտապես խախտում է երկրի Հիմնական օրենքը` Հայաստանի հանրապետության Սահմանադրությունը:

Հարգարժան ընդդիմություն, ի՞նչ եք կարծու, դուք հույս ունեք թղթի վրա ստանալ իշխանությունը` Սամվել Կարապետյանին դուրս հանել բանտից` նրան փոխարինելով Կապիտուլյանտո՞վ...

Մի՞թե կարելի է այդքան պրիմիտիվ լինել:

Ո՞վ է իր հոժար կամքով բանտ գնացել, որ նիկոլ փաշինյանը գնա:

Այնուամենայնիվ, ես դեմ չեմ ընտրություններին, սակայն պիտի ընտրության գնալ ոչ թե պասիվ քաղաքական ճանապարհով, այլ կրակոտ պայքարի միջով։ Ընտրությունը պիտի հասունացնել, կատարելագործել, շիկացնել պայքարի բովում։

Իսկ դուք, թերևս հիմա, նստած թախտին` սպասում եք բախտին:

Ձեր նման բախտավորները տարիներ շարունակ փտում են բանտերում:

15.08.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ