24.06.2025|
17:09
Սիմոնն ասորի էր, բայց բոլորին ասում էր, որ հայ ա՝ Առնուվիլում հայերը շատ էին։
Առնուվիլը Փարիզի հյուսիսում գտնվող փոքր քաղաք ա՝ սիրուն, ասֆալտած նեղ փողոցներով, 44 համարի կոշիկի լայնության մայթերով, մաքուր, կոկիկ մետաղյա ցանկապատերի հետևում՝ խնամված այգիներով ու միհարկանի, երկհարկանի սիրուն առանձնատներով...