Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Քաղաքական նոր տիրոջ փնտրտուքի մեջ է

 Քաղաքական նոր տիրոջ փնտրտուքի մեջ է
11.03.2025 | 22:11

Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Առավել հավանական եմ համարում, որ նախաձեռնությունն իրենը լինի, այլ ոչ թուրքական կողմինը։ Չեմ հիշում դեպք (շնորհակալ կլինեմ), որ որևէ իրադարձության համատեքստից դուրս Հայաստան ժամանեն որևէ երկրի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հարցազրույց վերցնեն։

Թուրքերն, իհարկե, հետաքրքիր մանրամասներ կցանկանան լսել «Իրական Հայաստան» կոչված կոնցեպտից, շատ ավելի պարտավորեցնող ձևակերպումներ կակնկալեն, մի քիչ կզարմանամ, որ հարցազրույցի բովանդակության մեջ ձևակերպումներ սպրդեն, օրինակ, Բաքվում պահվող հայ պատանդների, Ռուբեն Վարդանյանի ծայրահեղ քայլի մասին։

Սպասենք բովանդակությանը, սակայն արդեն իսկ պարզ է, որ Փաշինյանը քաղաքական նոր տիրոջ փնտրտուքի մեջ է։ Այլևս Բլինքենը Վաշինգտոնից չի կարող զանգահարել։ ԵՄ-ը շոկային վիճակում փորձում է սեփական անվտանգության հովանոցի հարց լուծել, շրջադարձը դեպի Մոսկվա ընտրազանգված կորցնելու վտանգն ունի, և մնում է միայն Էրդողանը, ով առավել մեծ ազդեցություն ունի Ալիևի վրա և գուցե կարող է Հայաստանից նոր զիջումների գնով հետ կանգնել Հայաստանի նկատմամբ պլանավորված ագրեսիայի ակտից։

Էրդողանը վերջին շրջանում առավել ամբիցիոզ հռետորաբանությամբ է հանդես գալիս, նա, օրինակ, հայտ է ներկայացնում Թուրքիան դարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, երաշխավորել Եվրոպայի անվտանգությունը, ստանձնել Ուկրաինայի հովանավորությունը և այլն։

Իսկ ՔՊ-ում անհանգիստ են, շատ են անհանգիստ։ Կուսակցության ակտիվի հետ ամենօրյան հանդիպումները, Գյումրիում և Փարաքարում ընտրական գործընթացի առնչությամբ ցուցաբերվող ջղաձգումները դրա խոսուն վկայություններից են։ Անհանգիստ են ինչպես Բաքվի նոր հնարավոր ագրեսիայի (որի նախանշանները նորից երևում են, օրինակ՝ հայկական դիրքերից կրակոցների մասին հաղորդագրություններով) պարագայում դիվանագիտական ու քաղաքական առկա մեկուսացվածության փաստից, այնպես էլ այդ ագրեսիան կանխելու հարցում Թուրքիայի կողմից պահանջվելիք գնի մասին հնարավոր տեղեկություններից։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 12529

Մեկնաբանություններ