«Վաշիգտոնյան կոնսենսուս» հայտնի բանաձևը երեկվանից ունի նաև աշխարհաքաղաքական բացատրություն։
Վաշինգտոնյան համաձայնություններից շահել են ԱՄՆ–ը, Ադրբեջանը, Թուրքիան և Նիկոլ Փաշինյանը։ Տուժել է Հայաստանը, որը դարձել է Սիրիա, որտեղ բախվում էին աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային սուբյեկտների իրարամերժ շահերը։ Թե ինչի դա կարող է հանգեցնել փոքրիկ Հայաստանի դեպքում, կարելի է պատկերացնել՝ Արցախի ճակատագրին նայելով, Սիրիայում տեղի ունեցածին հետևելով ու «Վաշինգտոնյան կոնսենսուսի» մասով Իրանի արտգործնախարարության հայտարարությունը կարդալով։ Կամ էլ՝ նախորդ դարասկզբին ընդունված Սևրի պայմանագրին ծանոթանալով։
Ափսոս էին տղերքը, ափսոս էր Արցախը, ափսոս է Հայաստանը։
Հ․Գ․ Ներքաղաքական պայքարը կորցնում է իր դասական ձևը։ Ստանդարտ ու ապաքաղաքական մոտեցումները պետք է բացառվեն։ Դեբիլություններն ու էժանագին գզվռտոցները պետք է դատապարտվեն։ Պայքարը պետք է դառնա գերքաղաքական, գերազգային, գերմոտիվացված, գերկազմակերպված։ Պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության պետք է լինի։
Հ․Հ․ Գ․ Ղարաբաղյան շարժումն անփառունակ վախճան ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը, հանուն իր իշխանության ու կաշվի փրկության, դրսի օժանդակությամբ թաղեց 88-ի ձեռքբերումների մեծ մասը։ Մնացել է միայն ՀՀ անկախությունը, այն էլ՝ խիստ խոցելի վիճակում։
Հիմա միայն ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ մեզ կփրկի։ Հայաստանի օրակարգից դուրս այլ օրակարգ չի կարող լինել։
Անդրանիկ Թևանյան