Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Համակարգային ճգնաժամ

Համակարգային ճգնաժամ
02.06.2025 | 12:02

Անկախ խոսք ու զրիցից՝ բոլորն են արձանագրել. Հայաստանում կա խորը համակարգային ճգնաժամ, այն է՝ գոյություն ունի ոչ մի բանի ունակ իշխանություն, միաժամանակ՝ ոչ մի բանի ունակ ընդդիմություն:

Սա է համակարգի դիագնոզը, ինչը ֆունկցիոնալ տեսանկյունից կաթվածահար է արել պետական մեքենան, հոգեբանական տեսանկյունից՝ հանրային բարոյականության կառուցվածքը:

Եթե կառավարիչը վատն է (Նիկոլը ոչ թե վատն է, այլ շարքային դեգեներատ է), իսկ ընդդիմությունն ունակ չէ հանրությանն այլընտրանք առաջարկել ու իմպիչմենտի գործիքակազմ կիրառել, ունակ չէ նույնիսկ թեկնածու առաջադրել իր շարքերից, ուրեմն գործ ունենք ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության տոտալ ֆիասկոյի հետ:

Քաղաքագիտորեն իշխանության այլընտրանքը նախ և առաջ խորհրդարանական ընդդիմությունն է, որը պետք է ձգտի իշխանություն ստանձնելուն: Փաստացի, ստեղծված իրավիճակում ընդդիմությունը ոչ թե փորձում է իշխանությունը վերցնել ու ադեկվատ արձագանքել ներքին և արտաքին հրատապ մարտահրավերներին, այլ փորձում է քաղաքական համակարգում փայ ունենալ ու սպասել «անշառ ժամանակների»:

Եվ, սա միայն ու միայն հաստատում է «խորքային ժողովրդի» գլուխներում խորացող համոզմունքը, այն է՝ «ստավկա չանել» ոչ մի բանի ունակ իշխանության ու ոչ մի բանի ունակ ընդդիմության վրա:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ