Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ադրբեջանական «փափուկ ուժի» կարևոր հենասյուն

Ադրբեջանական «փափուկ ուժի» կարևոր հենասյուն
04.07.2025 | 10:23

Газета.ru--ն հայտնում է, որ Ռուսաստանում Ադրբեջանի շահերի հիմնական պաշտպաններից մեկի` Արազ Աղալարովի վրա Դատական կատարողների դաշնային ծառայությունը կատարողական վարույթ է հարուցել։ Նշվում է, որ կատարողական վարույթը սկսվել դեռեւս հունիսի 26-ին, իսկ դատարանը վճիռ կայացրել էր մայիսի 7-ին։

Արազ Աղալարովը Իլհամ Ալիևի նախկին խնամին էր, և Ադրբեջանի էլիտային շահերի պաշտպաններից մեկը ՌԴ-ում։

Վերջինս լայն կապեր ունի ռուսական իշխող շրջանակներում և մյուս` Գոդ Նիսանովի հետ միասին կազմում են ադրբեջանական «փափուկ ուժի» կարևոր հենասյուները։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2598

Մեկնաբանություններ