Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նիկոլ Փաշինյան. Կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ, կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է

Նիկոլ Փաշինյան. Կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ, կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է
04.02.2021 | 14:24

Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու որոշման նախագիծը։ Նա ասաց, թե կորոնավիրուսային համավարակն ու պատերազմը երկրի համար նշանակալի տնտեսական շոկի աղբյուր էին։

«Արդեն հասանելի են ցուցանիշները, ըստ որի՝ 2020-ի տնտեսական անկումը գնահատվում է 7-ից 8 տոկոսի շրջանակում», - ասաց Ավինյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ հաջողվել է զսպել էլ ավելի մեծ անկում ունենալու ռիսկը։
Նա նշեց, որ ծրագիրը շեշտադրում է երեք հիմնական ուղղություն, որոնք են՝ տնտեսական ակտիվության վերականգնման արագացում, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովում ու միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորում։ «Նախատեսված են թվով 12 նպատակային գործողություն ու 14 աջակցության ծրագիր», - ասաց Ավինյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծրագրով նախատեսված արդյունաբերական կանեփի մշակման հարցը բազմաթիվ շահարկումների տեղիք կարող է տալ։ «Կարևոր է, որ ծրագիրը շատ ճիշտ ու մանրամասն լուսաբանվի, ցավոք, կանեփ ասելով մարդիկ այլ բան են հասկանում, մինչդեռ, կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է», - ասաց ՀՀ վարչապետը։

Դիտվել է՝ 38304

Մեկնաբանություններ