Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ալիևը զինվում է, Փաշինյանը գլխատում է բանակը

Ալիևը զինվում է, Փաշինյանը գլխատում է բանակը
22.08.2025 | 11:21

Ստորև ներկայացնում եմ Ալիևի և Փաշինյանի դիրքորոշումները խաղաղության և ռազմական ներուժի վերաբերյալ (երկու հայտարարություններն էլ արված են օգոստոսի 21-ին).

«Մեծացնում ենք մեր ռազմական ներուժը։ Մատակարարվել են ժամանակակից ԱԹՍ-ներ, հրետանային նոր համակարգեր։ Պայմանագրեր ենք կնքել մարտական նոր ինքնաթիռների գնման համար, եղածներն արդիականացվել են։ Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի, քանի որ աշխարհում գործընթացներն այնպիսին են, որ անհնար է կանխատեսել, թե վաղն ինչ կլինի»:

Իլհամ Ալիև:

Այսինքն՝ բացահայտ ասում է՝ սպասում ենք հարմար պահի հարձակվելու համար և թքած ունենք ցանկացած համաձայնագրի վրա։ Այնպես, ինչպես չենք կատարել նոյեմբերի 9-ի պայմանագրով որևէ կետ և որևէ մեկը, լինի դա Թրամփը, թե Պուտինը, մեզ խոչընդոտ չէ։

Իսկ ի՞նչ է ասում մեր «հզոր» վարչապետը.

«2026 թ․ պետական բյուջեում գուցե պաշտպանական ծախսերի էական ավելացումներ չունենանք կամ ընդհանրապես չունենանք»:

Այս հայտարարությանը, ի միջի այլոց, հաջորդել էին մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ բանակում մեծ կրճատումներ են։

Ի՞նչ է սա նշանակում։ Նիկոլի բերած «խաղաղությունը» ոչ այլ ինչ է, քան լռություն փոթորիկից առաջ։

Հենց սրա համար ենք օր ու գիշեր բացատրում, որ չկա որևէ խաղաղություն և անհրաժեշտ է պատրաստվել պատերազմի։ Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի։

Սակայն մեր դեպքում նրանք բացահայտ են խոսում։

Իշխանական քարոզիչները՝ «Բաղրամյան 26» աղբարկղ-տելեգրամյան ալիքի գլխավորությամբ, պնդում էին, թե այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» լուծարվել է Վաշինգտոնում տեղի ունեցածից հետո։ Սակայն դրան հաջորդեց այդ արհեստածին միավորման առաջնորդի հայտարարությունը, որ նրանք Հայաստան են մտնելու ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Սրանից պարզ էլ ո՞նց ասեն։

Հետևաբար, ֆիքսում ենք․ չկա որևէ խաղաղություն։ Նիկոլը չի կարող բերել այդ խաղաղությունը։ Նա կարող է բերել միայն նոր տարածքային կորուստներ և ընդդիմախոսներով լցնել բանտերը։

ՈՒստի առաջին քայլը պետք է լինի նրա հեռացումը, հետո արդեն ուժային բալանսի վերականգնումը, որպեսզի կարողանանք դիմակայել վերահաս աղետին։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ