ԱՄՆ Սենատը, 51-ն ընդդեմ 47 ձայնի, քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի գլոբալ մաքսատուրքերն արգելափակելու և Կոնգրեսի առևտրային լիազորությունները վերականգնելու օգտին, ինչը դեմոկրատներն ընդունել են որպես «արտոնյալ» միջոցառում: Այս միջոցառումը, սակայն, ավելի շուտ խորհրդանշական է, քանի որ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում բանաձևն աջակցություն չի ստանա։               
 

Մանիպուլյատոր. ժամանակակից նորաձև օձը

Մանիպուլյատոր. ժամանակակից նորաձև օձը
27.10.2025 | 18:42

Մանիպուլյատորը երբեք ուղղակի չի ստում։

Նա ընտրում է ճշմարտության այն մասնիկը, որը շահավետ է իրեն, և նրանով ձևավորում է ամբողջ մի կեղծ իրականություն։ Նրա նպատակը վստահություն շահելն է, ոչ թե ծառայելը։ Նա ասում է այն, ինչ չգիտենք շատերս, բայց երբեք ոչ այն, ինչ կարող է վնասել իրեն։ Նրա պատմած յուրաքանչյուր գաղտնիք գրված է մեկ ուրիշի հաշվին: Նրա ամեն կիսված տեղեկատվությունը կառուցված է մեկ ուրիշի բարեվարքությունը խաթարելու համար։ Նա հանրությանը մոտեցնում է իրեն ոչ թե ճշմարտությամբ, այլ կեղծ ազնվությամբ։ Նա ստում է այնպես, կարծես խոսում է սեփական խղճի անունից։

Ինչպես կասեր Նիցշեն. «Մարդկանց ոչ թե սուտն է խաբում, այլ այն, որ նրանք ուզում են հավատալ դրան»:

Հենց այդ հավատալու ցանկության վրա էլ կառուցված է մանիպուլյատորի իշխանությունը։

Նա գիտի՝ որքան քիչ է մարդը կարդում, այնքան հեշտ է նրան համոզել, որ ինքը գիտի ամեն ինչ։ Նա գիտի, որ ժողովուրդը սիրում է գաղտնիքներ, հատկապես, երբ դրանք ուղղված են ուրիշի դեմ։ Եվ այդտեղ էլ սկսվում է հոգեբանական ստրկությունը։

«Մարդու ամենավտանգավոր թշնամին նա չէ, ով սուրը ձեռքին է գալիս, այլ նա, ով գալիս է ժպիտով»։

Ուստի պետք է ոչ միայն լսել, այլև վերլուծել լսածը։ Տեղեկատվությունը չի կարող լինել վստահության չափանիշ, իսկ վստահությունը չի կարող տրվել նրան, ով սնվում է ուրիշների վարկաբեկմամբ։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 3421

Մեկնաբանություններ