Սեյրան Օհանյանը, որպես ՀՀ 4-րդ նախագահի հավանական թեկնածու, իր տեղը զիջել է մեկ այլ ՀՀԿ-ականի: Մեր աղբյուրի հավաստմամբ, իշխանության վերևներում է մշակվում սցենար, ըստ որի, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի գործող վարչապետը:
ԲՀԿ-ի օրակարգում այլևս կոալիցիայի թեմա չկա՝ «Ազատության» հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ չի արել, բայց ԲՀԿ-ն հարցը քննարկել է և մոտեցումները տարբեր են եղել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ ՀՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտի ամենահեղինակավոր կուսակցությունն է և ընդհակառակը՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան կբարձրացնի դաշնակների հեղինակությունը:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները նախորդ տարվա ամենանշանակալի ձեռքբերումներից էին: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի գարնանային նստաշրջանի սկզբում իր գնահատականը տվեց ԵԽԽՎ-ում քննարկված բանաձևերին ու ԵԽԽՎ պատգամավորների քվեարկությանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունում է՝ հեղինակազրկված իշխանությանը մաս կազմելուց հետո իրենց վարկանիշն էլ է ընկնելու, բայց այդ զոհողությանն ավանդական կուսակցությունը պատրաստ է, քանի որ այլընտրանքը երկիրը կորցնելն է լինելու:
Երեկ սկսվեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Քննարկվում էր օմբուդսմենի թեկնածուի առաջադրման հարցը: Նոր սահմանադրությամբ՝ խորհրդարանին է տրված օմբուդսմենի թեկնածուի առաջադրման իրավունքը: Բայց կարգը որոշարկված չէ:
Մեր տեղեկություններով` վերջին շրջանում բավականին վատացել են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և Հովիկ Աբրահամյանի նախկինում շատ ջերմ հարաբերությունները:
Ինչպե՞ս է ստացվում, որ 2 տարի չի լուծվում Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Իշխանությունը Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին չի պարզաբանում, թե Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացումը Հայաստանի անվտանգության տեսանկյունից օգո՞ւտ է, թե՞ վնաս...