-
25.10.2014|
18:44
«Ազատության» հրապարակը հայտ է ներկայցնում աշխարհին՝ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ բոլոր երկրներին ու Հայաստանի իշխանություներին հայտ է ներկայացրել նաև հայ ժողովուրդը:
-
25.10.2014|
18:43
«Այստեղ ինքնանպատակ չենք եկել, եկել ենք նույնիսկ պարտադրված և ստիպված, եկել ենք, որովհետև այլընտրանք չունենք: Այս ամենը գալիս է այսօրվա հրամայականից. երկիրը ծայրահեղ վիճակում է»: Ազատության հրապարակում հայտարարեց ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը:
-
25.10.2014|
16:01
Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
-
24.10.2014|
12:26
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրաժարականը կառավարությունն ընդունեց մարզպետի բացակայությամբ։ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը գործադիրի նիստում միայն ասաց, որ մարզպետի հրաժարականը պայմանավորված է մեկ այլ աշխատանքի անցնելով։
-
24.10.2014|
00:36
Սի քանի շաբաթ է, ինչ իշխանությունները Սուրիկ Խաչատրյանին վերադարձրել են իր նախկին աթոռին, սակայն լրատվամիջոցները և սոցկայքերը «պայթում» են Սյունիքի մարզպետի «հերոսությունների» բացահայտումներից։
-
24.10.2014|
00:34
«Բռնության զոհերի փոխհատուցման մասին» օրինագիծը ոչ միայն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, այլև հասարակության մեջ բազմաթիվ հարցեր է առաջացրել։
-
24.10.2014|
00:32
«Սուրբ տեղը» դատարկ չի լինում. տարածքային կառավարման նախարարի-փոխվարչապետի պաշտոնի շուրջ թեժ քննարկումը շարունակվում է կառավարության կուլուարներում։
-
23.10.2014|
14:40
Կառավարության նիստում հրապարակվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից հրաժարվելու Էդգար Ղազարյանի դիմումը:
-
22.10.2014|
15:58
Քիչ առաջ ավարտվեց Լևոն Տեր-Պետրոսյան և Գագիկ Ծառուկյան հանդիպումը։ Ինչ հարցեր են կոնկրետ քննարկվել, դեռևս պաշտոնական և ոչպաշտոնական աղբյուրները լռում են։
-
21.10.2014|
19:53
Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը համամիտ չէ ոչիշխանական եռյակի այսօրվա գործողություններին ու քայլերին: